Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ՆԱԻՐԻԱՆ»-ՈՒՄ

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուտետի դեղագործական քիմիա բաժնի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները մեկօրյա ուսումնական պրակտիկա անցկացրին «Նաիրիան» ընկերությունում: Պրակտիկան ղեկավարում էր ԳՊՀ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։ Ուսանողներին ուղեկցում էր նաև բնագիտական ֆակուլտետի փոխդեկան, կենսաբանական գիտությունների թեկնածու Թերմինե Խաչիկյանը:
Ուսանողները տեղեկացան, որ «Նաիրիան» ընկերությունը հիմնադրվել է 2012թ.-ին և զբաղվում է բնական հումքով դիմահարդարման և խնամքի միջոցների արտադրությամբ: Ընկերության արտադրամասը տեղակայված է Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում, որտեղ կան յուրահատուկ բնակլիմայական պայմաններ արժեքավոր եթերայուղատու բույսերի աճեցման համար: Որպես հումք օգտագործվում են սպիտակ ուռենու, կռատուկի, եղեսպակի, վաղինակի, տերեփուկի, ուրցի, դաղձի, թարխունի, վարդի և այլ բուսատեսակների վեգետատիվ և գեներատիվ օրգանները, դրանցից կորզած տարատեսակ եթերայուղերը, ինչպես նաև մեղրամոմը: Ընկերության արտադրանքը արտահանվում է Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և այլ երկրներ:
Ուսանողներն արտադրամասում ծանոթացան բուսատեսակների ցանքի և հավաքի մեթոդիկային, կոսմետիկ միջոցների արտադրման տեխնոլոգիաներին, եթերայուղերի թորման, ինչպես նաև քանակական ու որակական անալիզի առանձնահատկություններին: Մասնագետների կողմից ներկայացվեց նաև տարբեր արտադրատեսակների ճիշտ շշալցման և փաթեթավորման կարևորությունը: Ուսանողներին հնարավորություն ընձեռվեց փորձարկելու բնական հումքով արտադրված տարբեր օճառներ, մաշկը մաքրող հակամիկրոբային միջոցներ և զանազան եթերայուղեր:
Պրակտիկան ծառայեց իր նպատակին` թույլ տալով ուսանողներին գնահատելու հայկական բնաշխարհի էնդեմիկ ռեսուրսների և մարդկային ներուժի գրագետ զուգակցման տպավորիչ արդյունքները:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betist marsbahis marsbahis marsbahis marsbahis
1xbet 1xbet bahisno 1 bahsegel slot oyna ecopayz deneme bonusu veren siteler çevrimsiz bonus iddaa marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis restbet canlı skor süperbahis mobilbahis
bahigo bahis siteleri güvenilir bahis siteleri kaçak bahis siteleri betist 1xbet asyabahis betebet betgaranti betlike betvole ligobet pinbahis polobet verabet