Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ´ ՈՒՍՈՒՑԻՉ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը Ուսուցչի օրվա առիթով ջերմորեն շնորհավորում է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, բոլոր դասախոսներին, կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմի անդամներին և մաղթում եմ ուժ ու եռանդ, արդյունավետ ստեղծագործական աշխատանք, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ` ի նպաստ հայ դպրության դարավոր ավանդույթների պահպանման ու նորովի կյանքի կոչման, ազգային և համամարդկային արժեքներ կրող, բազմակողմանի զարգացած, հայրենասեր ու խելացի սերնդի դաստիարակության։
Ուսուցիչ լինելը ոչ թե սոսկ աշխատանք է, այլ առաքելություն, ոչ թե պարզապես մասնագիտություն է, այլ վեհ կոչում։
Անգնահատելի է ուսուցչի դերակատարությունն անձի կյանքում։
Ուսուցիչը կրթում է աշակերտներին և իր օրինակով դաստիարակում, օգտակար սոցիալական փորձ փոխանցում։
Ուսուցիչն է մատղաշ հոգիներում սերմանում սեր ու բարություն, տարածում լույս և ջերմություն, արմատավորում ազնիվն ու առաքինին, ձգտումը դեպի բարձր արժեքներ։
Կարևորելով ուսուցչի առաքելությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հռչակել է որպես ուսուցչի և կրթական համակարգի բոլոր աշխատակիցների մասնագիտական օր:
Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման է հանդիսացել ուսուցչի կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական գիտաժողովը, որը տեղի է ունեցել 1966թ.-ի հոկտեմբերի 5-ին, Փարիզում: Գիտաժողովի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրել են «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականներ», որը ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ուսուցչի աշխատանքն արժանի է բարձր գնահատականի և խորին երախտագիտության։
Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ Ուսուցիչ։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan