Նորություններ

ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ + ABIONET» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական միության «ERASMUS+ ABIONET. Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում» ծրագրին։

Հայաստանն այն երկիրն է, որտեղ կենսաբազմազան գյուղատնտեսական արտադրանքը կարևորագույն տնտեսական ոլորտներից է և գյուղատնտես գիտնականները, կենսաբաններն ու կենսատեխնոլոգները բարձր պահանջարկ ունեցող մասնագետների շարքում են:

«AbioNet»-ի նպատակն է ստեղծել նոր ուսումնական ծրագրեր՝ կենսաբանական արտադրանքի գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ՝ հաշվի առնելով նորաստեղծ պլատֆորմի շրջանակներում եվրոպական բուհերի լավագույն փորձը՝ ուղղված համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և ձեռնարկությունների միջև արդյունավետ համագործակցության և ակտիվ արտադրության ոլորտում նորարարությունների խթանմանը:

Ծրագրի համակարգողն է Հունաստանի Հելլենիկ միջազգային համալսարանը (նախկին՝ Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտ)։ Ծրագրի եվրոպական գործընկերներն են՝ Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանը, Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանը, Իտալիայի Տերամոյի համալսարանը։ Հայաստանյան գործընկերներն են՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գավառի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Շիրակի պետական համալսարանը։

Ծրագրի մեկնարկից սկսած Գավառի պետական համալսարանն իրականացնում է նախագիծը: Ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի օգնությամբ և աջակցությամբ համալսարանը ձեռք է բերել լաբորատոր և համակարգչային տեխնիկա, սարքավորումներ, որոնց շնորհիվ իրականացվում են լաբորատոր հետազոտական աշխատանքներ:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet