Նորություններ

ԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՓՄՁ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Փոքր և միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/, ինչպես նաև կանանց ձեռնարկատիրության  զարգացման հարցերը քննարկվեցին  ՀՀ Էկոնոմիկայի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կազմակերպած կոնֆերանսում, որը կայացավ Բուլղարիայի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության /ՀԳՀՄ/ նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան:

Բուլղարիայի դեսպանը ներկայացրեց Բուլղարիայի կառավարության և դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը, այդ թվում՝ կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նախաձեռնությունները։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ներկայացրեց ՓՄՁ զարգացման նոր ռազմավարության նախագիծը՝ կարևորվերով ՀԳՀՄ վերլուծությունը։ Հավելենք, որ ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության բնագավառում հիմնական խնդիրների և խոչընդոտների բացահայտման ՀԳՀՄ հետազոտություններին մասնակցել են  նաև Գեղարքունիքի մարզի գործատուների միության մասնաճյուղը, ԳՊՀ ներկայացուցիչները։

Կոնֆերանսի ընթացքում հնչած  առաջարկությունները կներկայացվեն ՀՀ կառավարությանը Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման նպատակով:

Կոնֆերանսին ներկա էին պաշտոնատար անձինք,  դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ:

Գավառի պետական համալսարանից կոնֆերանսին մասնակցեցին տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, նույն ֆակուլտետի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Արմեն Սահակյանը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit