Նորություններ

ԳՊՀ ‹‹ԱԺԴԱՀԱԿ›› ԹԻՄԸ՝ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿԻՑ

 

Գավառի պետական համալսարանի ‹‹Աժդահակ›› թիմը մասնակցել է չորրորդ միջբուհական դատախաղին։

Դատախաղը կազմակերպել էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական (IRZ) հիմնադրամը:

Դատախաղի գրավոր փուլում հաղթեցին և բանավոր փուլ անցան Գավառի պետական համալսարանի «Աժդահակ», Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» և «ԵՊՀ-2», Արցախի պետական համալսարանի «Արցախ» և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» ու «Ֆեմիդա» թիմերը:

ԳՊՀ թիմի մարզիչը համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, փաստաբան Վարդան Ղաջոյանն է, իսկ թիմի անդամներն են հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներ Անդրանիկ Մխեյանը, Լևոն Նազարյանը, բակալավրիատի ուսանողներ Արշակ Ադամյանն ու Դավիթ Մուրադյանը։

Դատախաղի ժյուրիի կազմում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ փաստաբան և նոտար Էրիխ Յոսթերը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը և փաստաբան Արմինե Ֆանյանը:

Թիմերը մրցեցին և՛ որպես պաշտպանական կողմ, և՛ որպես մեղադրական կողմ: Որպես պաշտպանական կողմ՝ ԳՊՀ թիմը հանդես եկավ Արցախի պետական համալսարանի թիմի, իսկ որպես մեղադրող կողմ` Ոստիկանության կրթահամալիրի թիմի դեմ:

Դատախաղին ակտիվ մասնակցության համար ԳՊՀ ուսանողները ստացան հավաստագրեր, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների ժողովածուներ:

 

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan