Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ WCIT 2019-Ը․ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՆ-ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի մայրաքաղաք Երևանում շքեղ համերգով մեկնարկեց աշխարհում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենակարևոր համաժողովը՝ WCIT 2019-ը։

Համաշխարհային համաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համաժողովին հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից: Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի քննարկման առարկան այն հարցերն են, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության ու մարդասիրության վրա։

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ բուհի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ եղան մարզահամերգային համալիրում, ինչպես նաև մասնակցեցին «Դիջիթեք Էքսպո-2019» տեխնոլոգիական՝ հոբելյանական 15-րդ ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ս․ թ․ հոկտեմբերի 6-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։

‹‹ԴիջիԹեք-2019››-ի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ‹‹ԴիջիԹեք››-ի կազմակերպիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ‹‹ԴիջիԹեք››-ի ավանդական պլատինե հովանավոր ‹‹Ucom›› ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

‹‹ԴիջիԹեք››-ի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պետական այրեր, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր:

ԳՊՀ ուսանողները ծանոթացան ‹‹ԴիջիԹեք››-ի բաժիններին, որոնք վերաբերում էին Համալիր (կոմպլեքս) ինժեներական լուծումներին, ՏՏ սարքավորումներին և համակարգերին, հեռահաղորդակցության և ցանցային նորարարություններին, խաղային տեխնոլոգիաներին և մուլտիմեդիային, ձեռնարկատիրության ոլորտի տեխնոլոգիական նվաճումներին, տեղեկատվական և կիբերանվտանգությանը, ֆինանսաբանկային լուծումներին: Ցուցահանդեսին մասնակցում են ‹‹Ucom››, ‹‹VMware››, ‹‹VOLO››, ‹‹Instigate››, ‹‹Early one››, ‹‹InOne››, ‹‹HackTech››, ‹‹Mtech››, ‹‹TCO›› և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև «Արմաթ» կրթական ցանցի` Հայաստանով և Արցախով սփռված ավելի քան 280 դպրոցների սաներ ու մեկնարկային ծրագրերի՝ ստարտափերի ներկայացուցիչներ:

‹‹«ԴիջիԹեք››-ը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ ուսանողները ծանոթանում են տեխնոլոգիական ոլորտի զարգացման միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են ստեղծվում։ ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնը կարևորում է մասնագիտական էքսկուրսիաների անցկացումը, ուսանողների մասնակցությունը և ներգրավվածությունը ՏՏ միջոցառումներին, հանդիպումներին և փառատոններին՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները»,- նշեց ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan