Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի մասնագիտական տոնն է, ինչի առիթով շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին, Գավառի պետական համալսարանում գրադարանավարի պարտականությունները բարեխղճորեն կատարող Ալվարդ Թորչյանին և Ելենա Հակոբյանին։

ՀՀ Գեղարքունիքի մարզում գրադարանավարի տոնը նշվեց հայ երգի վեհափառ Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթով, որը կազմակերպել էր Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրինությունը: Միջոցառումն անցկացվեց Գավառի երաժշտական դպրոցի դահլիճում: Գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ կարևորելով գրադարանավարների աշխատանքը և խորհուրդ տեսնելով գրադարանավարի տոնը Կոմիտասին նվիրված միջոցառմամբ նշանավորելու մեջ:

‹‹Հայոց հոգևոր ու մշակութային ժառանգությունը շատ հարուստ է և այն պետք է լիարժեքորեն ներկայացնել ու փոխանցել սերունդներին։ Անշուշտ, այս գործում անգնահատելի է գրադարանավարի դերը: Բոլորիդ կամենում եմ ստեղծագործական բեղուն աշխատանք››,-շնորհավորանքի ու ողջույնի խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներին՝ նրանց պարգևատրելով շնորհակալագրերով:

Ընթերցանության խրախուսման և մշակութային արժեքների տարածման համար շնորհակալագրով պարգևատրվեց Գավառի պետական համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թորչյանը։

Կոմիտասի ստեղծագործության մասին դասախոսությամբ հանդես եկավ երաժշտագետ, Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Կոմիտասի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը ներկայացրեց մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը:

Մեծ երգահանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Գավառի արվեստի և երաժշտական դպրոցների սաները:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet