Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

 

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից կազմակերպված հանրապետական գիտաժողովին։ Գիտաժողովը մեկնարկեց լիագումար նիստով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին՝ բուհի հիմնադրման 25-ամյակի առթիվ:

Լիագումար նիստից հետո աշխատանքները շարունակվեցին հետևյալ մասնագիտական բաժանմունքներում՝ տնտեսագիտության և բնական գիտությունների, պատմաիրավագիտության, հասարակական գիտությունների (հայ և ռուս բանասիրություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստ) բաժանմունքներում։

Գավառի պետական համալսարանի ուսանողները գիտաժողովին գիտական զեկուցումներ ներկայացրին հետևյալ թեմաներով․

1․ Ալլա Սարգսյան տնտեսագիտական ֆակուլտետ, ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գործազրկությունը ՀՀ-ում և նվազեցման հիմնական ուղիները», (ղեկավար՝  տ. գ.  թ., դոցենտ Գայանե Խաչատրյան,),

2․ Անահիտ Աբրահամյան, տնտեսագիտական ֆակուլտետ, ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Մրցակցությունը Գեղարքունիքի մարզի հեռախոսակապի շուկայում» (ղեկավար՝   Աստղիկ Հովեյան),

3․  Արփի Միրիբյան, տնտեսագիտական ֆակուլտետ,  տնտեսագիտություն  բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝  «Որակի մակարդակի և մրցակցության գնահատում», (ղեկավար՝ Վալերի Առաքելյան ),

4․Կարեն Մաստոյան, բնագիտական ֆակուլտետի, համակարգչային ճարտարագիտություն բաժնի  4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Մեքենայական ուսուցման հիման վրա պատվերների բաշխման կանխատեսումը տաքսիների ծրագրային համակարգում», (ղեկավար՝ տ. գ. թ. Վարազդատ Ավետիսյան),

5․ Անահիտ Շահինյան, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ,  իրավագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հայաստանի Հանրապետությունում ամուսնությունների պետական գրանցման առանձնահատկությունները», (ղեկավար՝ Լուսինե Բախտիկյան),

6․ Գոհար Պետրոսյան, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, պատմություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Քարտեզների դերն ու նշանակությունը պատմության դասավանդման ընթացքում»,  (ղեկավար՝ Քանաքարա Հայրապետյան),

7․ Ջուլիետա Մարգարյան,  հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, պատմություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի թեմա՝ «Մտավոր գործունության եղանակների կիրառումը պատմության դասավանդման ընթացքում», (ղեկավար՝  Քանաքարա Հայրապետյան),

8․ Մերի Կարապետյան, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, պատմություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա ՝ «Կրթամշակութային կյանքը Նոր Բայազետի գավառում»,  (ղեկավար՝  պ. գ . դոկտոր, պրոֆեսոր  Համլետ Հարությունյան),

9․ Գայանե Ղարիբյան, բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի  ուսանողուհի,  թեմա ՝ «Գրական լեզվի թումանյանական ըմբռնում»,  (ղեկավար՝  բ․ գ․ թ․, դոցենտ Թաթուլ Ասոյան):

Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Գիտաժողովի հաջորդ օրը մասնակիցները  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության անդամների ուղեկցությամբ այցելեցին Տավուշի մարզի տեսարժան վայրեր՝ Հաղարծին և  Գոշավանք վանական համալիրներ,  Իջևանի Դենդրոպարկ բուսաբանական այգի։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan