Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գավառի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգի համաձայն՝ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը և տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը բովանդակալից շնորհանդեսների միջոցով ներկայացրին համապատասխան ֆակուլտետների 2018-2019 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություններն ու 2019-2020 ուսումնական տարվա զարգացման հայեցակարգերը։ Նրանք անդրադարձան ֆակուլտետների ինքնավերլուծության արդյունքներին, գործունեության արդյունավետության ցուցիչներին, առկա խնդիրներին, առաջիկա անելիքներին։ Զեկուցողները պատասխանեցին գիտական խորհրդի անդամների հարցերին։ Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

Կարդալ ավելին