ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր Գավառի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգի համաձայն՝ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը և տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը բովանդակալից շնորհանդեսների միջոցով ներկայացրին համապատասխան ֆակուլտետների 2018-2019 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություններն ու 2019-2020 ուսումնական տարվա զարգացման հայեցակարգերը։
Նրանք անդրադարձան ֆակուլտետների ինքնավերլուծության արդյունքներին, գործունեության արդյունավետության ցուցիչներին, առկա խնդիրներին, առաջիկա անելիքներին։
Զեկուցողները պատասխանեցին գիտական խորհրդի անդամների հարցերին։
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։