Նորություններ

ԼՐԱՑԱՎ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 210-ԱՄՅԱԿԸ

Հայ մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ. հոկտեմբերի 15-ին Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների շրջանում, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ չի մնացել։

Աբովյանը մինչև տասը տարեկան հասակն անցկացրել է գյուղում, որից հետո ծնողները 1814 թվականին նրան տարել են էջմիածին և հանձնել իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ կաթողիկոսին։ էջմիածնում վեց տարի սովորելուց հետո նա գնացել է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայագետ Պողոս վարդապետի մոտ։

1823 թվականին Խաչատուրն ընդունվում է Ներսիսյան դպրոց, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի դպրոցի տեսուչին՝ հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանին աշակերտելուց հետո՝ 1826 թվականին, վերադառնում է հայրենիք։

Նույն թվականին Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման։ 1829 թվականին Էջմիածին է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականների ուղեկցությամբ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին` որպես տեղական պայմաններին ծանոթ անձնավորության, մասնակցելու գիտական արշավին։

1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվում է հայերի զանգվածային արտագաղթը, և շուրջ 90000 հայ հարկադրված լքում է հայրենիքը։ Ժամանակի հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Ձախողվում են դպրոց ստեղծելու նրա ծրագրերը, չեն իրականանում ազգային պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Ցավոք սրտի, տեղի է ունենում մեծ լուսավորչի առեղծվածային անհետացում, որի ստույգ մանրամասները ցայսօր թաղված են թանձր խավարում։

Բակունցի կարծիքով Աբովյանը գնացել է մասնակցելու Եվրոպական հեղափոխություններին։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում է, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու, ԳՊՀ պրոֆեսոր Վարշամ Ավետյանը համոզված էր, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։

Բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի՝ Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ: Նման վկայություն առկա էր նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։

1927թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, ով հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ.Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը` իբր Ծերուն անունով մի մարդ, ով աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Խաչատուր Աբովյանի գերեզմանի լուսանկարը։

Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով.«Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, ով աքսորված էր Սիբիր»։ Խաչատուր Աբովյանի՝ Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Սուրբ Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։

Նա պատմում է, որ Գերմանիայում ուսումնառության տարիներին Աստրախանի իր ընկերոջից 1883թ. ստացել է մի նամակ, որում նշվում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է Խաչատուր Աբովյանին։

Խաչատուր Աբովյանը հավերժ կմնա որպես լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր, մանկավարժ։ Նա նշանավորեց հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։ Աբովյանի նշանավոր երկերն են «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի», «Նախաշավիղ կրթության», «Պարապ վախտի խաղալիք», «Հազարփեշեն» և այլն։

Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն։ Գրել է չափածո՝ «Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս» և այլն, արձակ՝ «Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր» և այլ գործեր, հեղինակ է նաև դպրոցական ձեռնարկների, տարբեր ուսումնասիրությունների։

Խաչատուր Աբովյանի՝ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan