Նորություններ

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՑԿՅԱՆՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

‹‹ԴՎՎ Ինթերնեյշնլ›› միջազգային կազմակերպությունը ս. թ. հոկտեմբերի 6-11-ը կազմակերպեց ուսումնական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցկյանս ուսուցման կենտրոններ, որին մասնակցեց Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի դասախոս Լալա Մկրտչյանը:

Այցի հիմնական նպատակը կենտրոնների աշխատանքներին ծանոթանալն ու գերմանական փորձի ուսումնասիրումն էր։

Շարունակական կամ ցկյանս ուսուցումը /‹‹Lifelong learning››/ տեխնիկական առաջընթացի արդի ժամանակաշրջանում անհրաժեշտություն է բնակչության տարբեր շերտերի համար: Գերմանիայում գործում են մեծահասակների կրթության՝ անդրագոգիկայի կենտրոններ, որտեղ կազմակերպվում են բազմաթիվ ու բազմաբնույթ դասընթացներ՝ ելնելով շահառուների կրթական կարիքներից:

Այցը հետաքրքիր և ուսուցողական էր: Մասնակիցները եղան ‹‹ԴՎՎ Ինթերնեյշնլ››-ի կենտրոնական գրասենյակում, Բոննի ազգային համալսարանում, Աախենի՝ մեծահասակների ‹‹երկրորդ հնարավորության›› դպրոցում, Զիգբուրգի ցկյանս ուսուցման կենտրոնում, ինչպես նաև թանգարաններում, քանի որ թանգարանները հանդիսանում են շարունակական ուսուցման վայրեր և հնարավորություն են ընձեռում նոր գիտելիքների ձեռքբերման համար:

‹‹ԴՎՎ Ինթերնեյշնլ››-ի կողմից Հայաստանում արդեն հիմնվել են Ցկյանս ուսուցման երեք կենտրոններ, իսկ չորրորդ կենտրոնի համար գործընկեր-կազմակերպությունը կընտրվի 2021 թ-ին:

Գավառի պետական համալսարանում իրականացվում են շարունակական կրթության տարբեր ծրագրեր՝ որպես բուհի հանրային պատասխանատվության կարևոր դրսևորում։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet