Նորություններ

ԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՉՊԱՅԹԱԾ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԴԱՍ՝ ԳՊՀ-ՈՒՄ

 

Այսօր Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի աշխատակիցներին։

Կենտրոնի՝ ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց անվտանգ վարքագծի կանոնները, Հայաստանի Հանրապետության ականապատ վայրերը, հնարավոր վտանգները, Հայաստանի տարածքում և Սիրիայում իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքները։ Բանախոսն անդրադարձավ կենտրոնի գործունեությանը, պատասխանեց ուսանողների հարցերին:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» /ՀԱՓԿ/ ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի որոշման համաձայն։

ՀԱՓԿ-ի գործառույթներն են՝ հումանիտար ականազերծումը, ականային և չպայթած զինամթերքի վտանգի մասին իրազեկումը և ականից տուժած անձանց աջակցությունը։

ՀԱՓԿ-ի ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի աշխատակիցները ՀՀ տարբեր մարզերում պարբերաբար իրականացնում են ականային և չպայթած զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ՝ համայնքի բնակիչների համար։

Դասընթացների նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

ԳՊՀ-ում կայացած դասին ներկա էին բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ։

Դասի ավարտին ուսանողները փաստեցին, որ իրազեկման դասը ուսուցողական էր և հետաքրքիր։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort