ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր»։ Հետագայում օրը վերանվանվեց և դարձավ Հայկական մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:
«Ազդարար»-ը հայկական առաջին պարբերականն է, որը հիմնադրվել է Մադրասում, 1794 թվականի հոկտեմբերի 14-ին:
«Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:
Շնորհավորում ենք հայ մամուլի օրը՝ կարևորելով ազատ մամուլի դերը ժողովրդավարական հասարակության և իրավական պետության կայացման ու զարգացման գործում։