ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Մուհամմադ ԱլԶաաբին հանդիպեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին։
Պարոն դեսպանը կարևորեց Արաբական Միացյալ Էմիրություններում 2019 թվականը Հանդուրժողականության տարի հայտարարելը, և պայմանավորվածություն ձեռք բերվեց Գավառի պետական համալսարանում կազմակերպել Հանդուրժողականության դաս։