ԳԵՂԵՑԻԿԸ՝ ՊՈԵՏԻԿ ԵՎ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՈՒՄ
Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ‹‹Գեղեցիկի պոետիկ և հեքիաթային ընկալումները›› թեմայով բաց դաս, որին մասնակցեցին և գեղեցիկի իրենց ընկալումները պոեզիայի ու հեքիաթների լեզվով ներկայացրին հեքիաթագիր Մերի Սահակյանը, դերասան Սամվել Թոփալյանը, բանաստեղծներ Դավիթ Մշեցին, Ատոմ Հակոբյանը, Խոսրով Խլղաթյանը և դրամատուրգ Վահագն Դաբաղյանը։ Հյուրերին ողջունեց և գեղեցիկը՝ որպես անանց արժեք, կարևորեց բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, անդրադառնալով գեղեցիկի փիլիսոփայական և առօրեական հասկացություններին։ Հիմնական բանախոսը Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն, բանաստեղծությունների և էսսեների, հրապարակախոսական ու գիտական հոդվածների հեղինակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Ատոմ Հակոբյանն էր։ Պարոն Հակոբյանը…
Կարդալ ավելին