Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ս․ թ․ հոկտեմբերի 18-ին Գավառի երիտասարդական կենտրոնում կայացավ սեմինար-քննարկում՝ նվիրված Հայաստանի ազգային պլատֆորմի առաջնահերթություններին։

Գավառի պետական հաալսարանից սեմինարին ներկա էին բուհի բնագիտական ֆակուլտետի դասախոս Մարինե Հովհաննիսյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետներ Նունե Միրիբյանն ու Սիրանույշ Մկրտչյանը։

Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-ամյա պատմությունը, Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությունն ու քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում։

Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, ‹‹Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, «Խազեր» էկոլոգամշակութային կազմակերպության նախագահ Ամալյա Համբարձումյանը, Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը հանդես եկան ելույթներով՝ «Տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ներկա ընթացքը ՀՀ-ում», «Տեղական փոքր ու միջին արտադրությունների ժողովրդական արհեստների զարգացման խնդիրները», «Բնապահպանական մի շարք արդի խնդիրներ», «Սոցիալական երկխոսությունը որպես սոցիալական պետության կայացման և սոցիալական խնդիրների լուծման միջոց» թեմաներով։

Հանդիպման ավարտին Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության հաջողված փորձի օրինակ։

windows 7 pro kaufen

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betist marsbahis marsbahis marsbahis marsbahis
betmatik gencobahis markabet