Նորություններ

ԱՅՍՕՐ ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Աթաբեկ Խնկոյանը հայ մանկագիր է և ուսուցիչ: Երեխաների շրջանում նա ավելի հայտնի է իբրև Խնկո Ապեր. այս մտերմիկ անունով նրան շատ տարիներ առաջ կնքեցին մի խումբ հայ գրողներ և մանկավարժներ:

Նա ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Ղարաբոյա գյուղում: Այժմ այդ գյուղը կրում է Խնկոյան անունը: Նախնական կրթությունը Խնկո Ապերը ստացել է հենց ծննդավայրում, հետո Ալեքսանդրապոլի՝ Գյումրիի, քաղաքային դպրոցում: Իսկ կրթություն ստանալուց հետո՝ 1890-ից, 20 տարի նա աշխատել է որպես ուսուցիչ:

1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական հասակից: Իսկ նրա այդ շրջանում գրած բանաստեղծությունները լույս են տեսել 1890 թվականին: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» պարբերականներին։ «Աղբյուր» մանկական ամսագրիրը, սակայն, Խնկոյանի ամենասիրելին էր և ինքը այդ ամսագրի հավատավոր աշխատակիցն էր:

Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր մարդ էր, սիրում էր հանպատրաստից կատակներ անել: Նրա սրամտությունը արտահայտվել է նաև իր ստեղծագործություններում, որտեղ նա հումորի միջոցով ծաղրում է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունն ու շողոքորթությունը:

Աթաբեկ Խնկոյանը համարվում է մեր մանկական լավագույն գրողներից: Նրա մանկական բանաստեղծություններից են՝ «Գիրք», «Այգի», «Լուսին», «Ծիծեռնակին», «Գարուն», «Մեղու», «Ձմեռ պապի», «Աղվեսն ու Արջը», «Ցորնատերն ու Ջաղացպանը», «Գյուղացին ու Արջը» և այլն, իսկ արձակներից՝ «Խուլի այծերը», «Իմ բալիկը», «Գալոյի Աղվեսը» և այլն:

Խնկոյանը մեր գրականության մեջ հայտնի է նաև որպես տաղանդավոր առակագիր: Բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր ու խորիմաստ առակները: Բացի հեղինակային ստեղծագործություններից, Խնկո Ապերն ունի նաև փոխադրություններ՝ մեծ մասամբ ռուս հռչակավոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ «Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղվեսն ու խաղողը» և այլն:

Աթաբեկ Խնկոյանն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանն ու մանուկներին: Խնկոյանը մահացել է 1935 թվականին Երևանում: Նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort