Նորություններ

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ‹‹ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ›› ԴԱՍԸՆԹԱՑԻՑ

 

Ս. թ. հոկտեմբերի 18-ին և 19-ին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիսի բաժնի 1-ին կուրսի ուսանողները «Աշխարհագրության հիմունքներ» դասընթացի շրջանակներում դաշտային պայմաններում կատարեցին գործնական աշխատանքներ։

Ուսանողները տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու և օդերևութաբանական կայանի աշխատանքներին ծանոթանալու համար ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանի և դասախոս Լալա Մկրտչյանի ուղեկցությամբ եղան Գավառի օդերևութաբանական կայանում։

Ուսանողները ծանոթացան օդի, հողի ջերմաստիճանը, քամիների ուղղությունն ու արագությունը, արևափայլի տևողությունը, մթնոլորտային ճնշումն ու տեղումները չափող սարքերին, կայանի աշխատանքի հիմնական ուղղություններին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Գավառի պետական համալսարանի բնագիտության լաբորատորիայի ժամանակակից սարքերով նրանք չափեցին օդի խոնավությունը և ջերմաստիճանը, քամու արագությունը։

Դաշտային պայմաններում գործնական աշխատանքի անցկացումը նպաստեց ուսանողների գիտելիքների ամրապնդմանը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan