Նորություններ

ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՐԳԻ ՎԵՀԱՓԱՌ ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ

 

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։

Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։

Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին

Այսօր Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ երգի նվիրյալ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, վարդապետ և ուսուցիչ, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, մեծն Վարդապետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։

Ցերեկույթը կազմակերպվել էր բուհի բանասիրական ֆակուլտետի և ուսանողական խորհրդի փոխնախագահ Գայանե Ղարիբյանի նախաձեռնությամբ։ Ցերեկույթին մասնակցում էին հումանիտար մասնագիտությունների, բանասիրական և տնտեսագիտական ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ:

Մասնակիցները մեծ սիրով, հուզմունքով ու ոգևորությամբ ներկայացրին Վարդապետի կյանքն ու գործունեությունը:

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ: Նա ձևավորել է ազգային երաժշտական մշակույթի հիմքերը։ Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ և պայծառ ապագայի հանդեպ տածած անսասան հավատը»,- նշեցին ուսանողները:

Ցերեկույթն ամփոփեցին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները։

Ցերեկույթը կոմիտասյան հոգեթով կատարումներով համեմեցին Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի երգեցողության բաժնի սաներ Մարիաննա Բրսիկյանն ու Լիլյա Հովհաննսիյանը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort