Նորություններ

ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

 

Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի Մարինա Սաղաթելյանի ուղեկցությամբ։

Այցելության նպատակը կենսաբանություն առարկայից գործնական աշխատանքների կազմակերպումն էր ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում։

Լաբորատորիայի վարիչ Թեհմինե Խաչիկյանը ներկայացրեց մրգերի և բանջարեղենների տարբեր տեսակներում, ինչպես նաև մսամթերքում նիտրատների պարունակության, չափաբաժինների և մարդու օրգանիզմում նիտրատների կուտակման դեպքում դիտվող նյութափոխանակային խանգարումների և հիվանդությունների վերաբերյալ հարցեր:

ԳՊՀ լաբորատորիայում առկա նիտրատաչափի օգնությամբ աշակերտները չափեցին տարբեր մրգերում և բանջարեղեններում, ինչպես նաև ձկան և հավի մսամթերքում նիտրատների պարունակությունը: Ստացված տվյալները նրանք համեմատեցին սահմանված նորմայի հետ և կատարեցին համապատասխան վերլուծություններ:

Այցի շրջանակներում աշակերտները դիտեցին նաև սպիտակուցների բնափոխումը՝ թթուների ազդեցությամբ, ինչպես նաև քսանտոպրոտեինային և բյուրետային ռեակցիաները:

Գործնական դասը հետաքրքիր էր և ուսուցողական:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet