ԸՆՏՐՎԵՑ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն։
ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի թեկնածուներն էին բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ղարիբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Պետոյանը և տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփի Միրիբյանը։
Թեկնածուների նախընտրական ծրագրերը լսելուց և քննարկելուց հետո ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով՝ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Շահինյանի ղեկավարությամբ։ Այնուհետև տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն։
Ուսանողների ձայների մեծամասնությամբ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ ընտրվեց տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփի Միրիբյանը։
Շնորհավորում ենք ուսանողական գիտական ընկերության նորընտիր նախագահին և մաղթում արդյունավետ աշխատանք։