ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ
Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի Մարինա Սաղաթելյանի ուղեկցությամբ։ Այցելության նպատակը կենսաբանություն առարկայից գործնական աշխատանքների կազմակերպումն էր ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում։ Լաբորատորիայի վարիչ Թեհմինե Խաչիկյանը ներկայացրեց մրգերի և բանջարեղենների տարբեր տեսակներում, ինչպես նաև մսամթերքում նիտրատների պարունակության, չափաբաժինների և մարդու օրգանիզմում նիտրատների կուտակման դեպքում դիտվող նյութափոխանակային խանգարումների և հիվանդությունների վերաբերյալ հարցեր: ԳՊՀ լաբորատորիայում առկա նիտրատաչափի օգնությամբ աշակերտները չափեցին տարբեր մրգերում և բանջարեղեններում, ինչպես նաև ձկան և հավի մսամթերքում նիտրատների պարունակությունը: Ստացված տվյալները նրանք…
Կարդալ ավելին