Նորություններ

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ

 

‹‹Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը››:

Համո Սահյան

Այսօր Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանի ծննդյան 210-ամյակին:

Բաց դասը կազմակերպվել էր ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս Օլգա Ղազարյանի նախաձեռնությամբ:

Նույն ֆակուլտետի տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրին հայ մեծ բանաստեղծի կյանքն ու գործունեությունը, անդրադարձան նրա հարուստ և բազմաժանր ժառանգությանը:

Ուսանողները ներկայացրին նաև Խաչատուր Աբովյանի մանկավարժական հայացքները՝ նշելով, որ նրա մանկավարժական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից մանկավարժության համար, Աբովյանի գաղափարներից ու սկզբունքներից շատերը չեն կորցրել իրենց արժեքը ժամանակակից դպրոցի ու մանկավարժության համար:

Կարևորվեց Աբովյանի մանկավարժական գլխավոր երկը՝ «Նախաշավիղ կրթության» աշխատությունը՝ որպես հայ իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրք, որում մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական սկզբունքներն ու հայացքները։

Ուսանողները շեշտեցին, որ նա անմնացորդ նվիրվեց մանուկների կրթության և դաստիարակության շնորհակալ գործին, քանզի հայ մանուկներին կրթելու խնդիրը առաջնային նշանակություն ուներ Աբովյանի համար:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort