Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՕԳՏՎԵՔ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՌՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի և Բուլղարիայի Վառնայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն հայտարարվում է մրցույթ` ԳՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետների, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների համար, Վառնայի կառավարման համալսարանում 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում սովորելու նպատակով։ Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը։ Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, երաշխավորագիր, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/…

Կարդալ ավելին
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՕԳՏՎԵՔ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհոյի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ` ԳՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետների, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների համար,  Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում սովորելու նպատակով։ Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն դիմում-հայտ՝ հետևյալ հղմամբ․ http://bit.do/umoveme-in : Լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով կից հղմամբ. https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM.aspx Մինհոյի համալսարանի…

Կարդալ ավելին
Նորություններ

ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՐԳԻ ՎԵՀԱՓԱՌ ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ

  «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»: Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին Այսօր Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ երգի նվիրյալ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, վարդապետ և ուսուցիչ, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, մեծն Վարդապետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Ցերեկույթը կազմակերպվել էր բուհի բանասիրական ֆակուլտետի և ուսանողական խորհրդի փոխնախագահ Գայանե Ղարիբյանի նախաձեռնությամբ։ Ցերեկույթին մասնակցում…

Կարդալ ավելին
Նորություններ

ԱՅՍՕՐ ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Աթաբեկ Խնկոյանը հայ մանկագիր է և ուսուցիչ: Երեխաների շրջանում նա ավելի հայտնի է իբրև Խնկո Ապեր. այս մտերմիկ անունով նրան շատ տարիներ առաջ կնքեցին մի խումբ հայ գրողներ և մանկավարժներ: Նա ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Ղարաբոյա գյուղում: Այժմ այդ գյուղը կրում է Խնկոյան անունը: Նախնական կրթությունը Խնկո Ապերը ստացել է հենց ծննդավայրում, հետո Ալեքսանդրապոլի՝ Գյումրիի, քաղաքային դպրոցում: Իսկ կրթություն ստանալուց հետո՝ 1890-ից, 20 տարի նա աշխատել է որպես ուսուցիչ: 1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական հասակից: Իսկ նրա այդ…

Կարդալ ավելին
Նորություններ

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ‹‹ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ›› ԴԱՍԸՆԹԱՑԻՑ

  Ս. թ. հոկտեմբերի 18-ին և 19-ին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիսի բաժնի 1-ին կուրսի ուսանողները «Աշխարհագրության հիմունքներ» դասընթացի շրջանակներում դաշտային պայմաններում կատարեցին գործնական աշխատանքներ։ Ուսանողները տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու և օդերևութաբանական կայանի աշխատանքներին ծանոթանալու համար ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանի և դասախոս Լալա Մկրտչյանի ուղեկցությամբ եղան Գավառի օդերևութաբանական կայանում։ Ուսանողները ծանոթացան օդի, հողի ջերմաստիճանը, քամիների ուղղությունն ու արագությունը, արևափայլի տևողությունը, մթնոլորտային ճնշումն ու տեղումները չափող սարքերին, կայանի աշխատանքի հիմնական ուղղություններին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Գավառի պետական համալսարանի բնագիտության լաբորատորիայի ժամանակակից սարքերով նրանք չափեցին օդի խոնավությունը և ջերմաստիճանը, քամու…

Կարդալ ավելին
Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ս․ թ․ հոկտեմբերի 18-ին Գավառի երիտասարդական կենտրոնում կայացավ սեմինար-քննարկում՝ նվիրված Հայաստանի ազգային պլատֆորմի առաջնահերթություններին։ Գավառի պետական հաալսարանից սեմինարին ներկա էին բուհի բնագիտական ֆակուլտետի դասախոս Մարինե Հովհաննիսյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետներ Նունե Միրիբյանն ու Սիրանույշ Մկրտչյանը։ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-ամյա պատմությունը, Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությունն ու քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, ‹‹Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը,…

Կարդալ ավելին
Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  Գավառի պետական համալսարանի ռեկտորատը խորին երախտագիտություն է հայտնում ԳՊՀ պատվավոր բարերար, բարեշնորհ Գևորգ-Վահան սարկավագ Գևորգյանին՝ բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանին հերթական նվիրատվությունը կատարելու համար։ ԳՊՀ պատվավոր բարերարը ս․ թ․ հոկտեմբերի 17-ին թանգարանին նվիրեց ուրարտական դարաշրջանի 2 քրեղեն՝ պեղված Արթիկի շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում, 1954 թվականի արձանագրությամբ Լոռվա վիշապագորգ՝ ամբողջությամբ եզրագծված կենաց ծառի զարդանախշերով, Արցախի վարդագորգ, ինչպես նաև ասեղնագործ զարդանախշերով խուրջին։ Հավելենք, որ բարեշնորհը մասնակցեց նաև ‹‹Գեղեցիկի պոետիկ և հեքիաթային ընկալումները›› թեմայով բաց դասին՝ ներկայացնելով գեղեցիկի մասին գեղագիտության և հասարակական գիտակցության մեջ առկա մոտեցումներն ու գեղեցիկի իր չափանիշները։ Գավառի…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳԵՂԵՑԻԿԸ՝ ՊՈԵՏԻԿ ԵՎ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ‹‹Գեղեցիկի պոետիկ և հեքիաթային ընկալումները›› թեմայով բաց դաս, որին մասնակցեցին և գեղեցիկի իրենց ընկալումները պոեզիայի ու հեքիաթների լեզվով ներկայացրին հեքիաթագիր Մերի Սահակյանը, դերասան Սամվել Թոփալյանը, բանաստեղծներ Դավիթ Մշեցին, Ատոմ Հակոբյանը, Խոսրով Խլղաթյանը և դրամատուրգ Վահագն Դաբաղյանը։ Հյուրերին ողջունեց և գեղեցիկը՝ որպես անանց արժեք, կարևորեց բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, անդրադառնալով գեղեցիկի փիլիսոփայական և առօրեական հասկացություններին։ Հիմնական բանախոսը Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն, բանաստեղծությունների և էսսեների, հրապարակախոսական ու գիտական հոդվածների հեղինակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Ատոմ Հակոբյանն էր։ Պարոն Հակոբյանը…

Կարդալ ավելին
Նորություններ

ԶՈԼԱՔԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարան էին այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտները՝ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի շրջանավարտ, դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Մերի Սաղաթելյանի և քիմիայի ուսուցչուհի Աննա Ավետիսյանի ուղեկցությամբ։ Աշակերտները ներկա գտնվեցին ‹‹Գեղեցիկի պոետիկ և հեքիաթային ընկալումները›› թեմայով բաց դասին։ Աշակերտները եղան նաև բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմահնագիտական թանգարանում, որտեղ ԳՊՀ հասարակագիտության ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանը հյուրերին ներկայացրեց թանգարանի հետաքրքիր ցուցանմուշները, թանգարանում պահվող հնագիտական, ազգագրական հարուստ նյութերը՝ ամբողջացնելով Սևանի ավազանի և Գավառ քաղաքի պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև նորագույն շրջան։ Աշակերտները եղան ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում,…

Կարդալ ավելին
Նորություններ

ԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՉՊԱՅԹԱԾ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԴԱՍ՝ ԳՊՀ-ՈՒՄ

  Այսօր Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի աշխատակիցներին։ Կենտրոնի՝ ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց անվտանգ վարքագծի կանոնները, Հայաստանի Հանրապետության ականապատ վայրերը, հնարավոր վտանգները, Հայաստանի տարածքում և Սիրիայում իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքները։ Բանախոսն անդրադարձավ կենտրոնի գործունեությանը, պատասխանեց ուսանողների հարցերին: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» /ՀԱՓԿ/ ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի որոշման համաձայն։ ՀԱՓԿ-ի գործառույթներն են՝ հումանիտար ականազերծումը, ականային և չպայթած զինամթերքի վտանգի մասին իրազեկումը և ականից տուժած անձանց աջակցությունը։ ՀԱՓԿ-ի ականների վտանգի…

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort