Նորություններ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ` Կառավարման և ֆինանսների, Իրավագիտության, Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ չափահաս, գործունակ քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան ամբիոնների ուղղվածությանը համապատասխանող գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում: Թեկնածուները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• դիմում ռեկտորի անունով,
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
• անձնագրի պատճեն,
• զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
• քաղվածք աշխատանքային գրքույկից,
• ինքնակենսագրություն,
• գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի վավերացված պատճենները,
• տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցանկը,
• տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ (առկայության դեպքում),
• բնութագիր վերջին աշխատավայրից,
• զարգացման հնգամյա հայեցակարգ (համապատասխան ամբիոնի):
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը՝ ներառյալ, ժամը՝ 16:00-ն: Հասցե՝ ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 2- րդ հարկ, 217 սենյակ, հեռ․ 060-46-02-01, 060-46-04-03:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet