Նորություններ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԵՄ «ABIONET» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս. թ․ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողների և դասախոսական անձնակազմի վերապատրաստում՝ Եվրոպական միության «ERASMUS+ -ABIONET. Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում» ծրագրի շրջանակներում։

Վերապատրաստումն անցկացրին Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանի դասախոսները:
Վերապատրաստումներին մասնակցեցին դասախոսներ և ուսանողներ ԳՊՀ բնագիտական և տնտեսագիտական ֆակուլտետներից։
Երկօրյա վերապատրաստման թեման ուսանողական մեկնարկային (ստարտափ) ծրագրերն էին և հաղորդակցման հմտությունները, որոնց օգնությամբ ուսանողներին ներկայացվեցին նոր ծրագրեր մշակելու տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, ծրագրի համար գումար հայթայթելու հնարավոր ուղիները։ Գործնական աշխատանքների շրջանակում բանախոս Ժերարդ Քուլլենը կարևորեց աշխատանքի ընդունվելու համար գործատուի մոտ հարցազրույցը հաջողությամբ անցնելու համար անհրաժեշտ հմտությունները՝ կիրառելով հատուկ հարցաշարեր։
Ուսանողները ներկայացրին իրենց ձեռնարկատիրական գաղափարները, ձևավորեցին աշխատանքային խմբեր և մշակեցին իրենց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գործողությունները։ Հավանական հաճախորդների շրջանակում հարցումներ անցկացնելով՝ ուսանողները ներկայացրին իրենց գաղափարների հետագա հնարավոր զարգացումները։
Վերապատրաստման ընթացքում ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան՝ ձեռնարկատիրական մտածելակերպի և հաղորդակցման հմտությունների վերաբերյալ։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan