ԵՎՐՈՊԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ
Հայաստանում Եվրոպական միության «Էրազմուս+ Երիտասարդություն /Youth/» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը Գավառի պետական համալսարանում կազմակերպեց տեղեկատվական հանդիպում։ Հայաստանում տեղեկատվական կենտրոնի գործունեությունը համակարգում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Հանդիպմանը ներկա էին բուհի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԵՄ «Էրազմուս+ Երիտասարդություն /Youth/» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից հայ երիտասարդներին ընձեռվող կրթական, ինչպես նաև վերպատրաստման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հյուրերը այցելեցին ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմահնագիտական թանգարան։