Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

 

Ս․թ․ նոյեմբերի 2-ին և 3-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցան ավանդական հանդիպումներ 2019 թվականին ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունված առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ:

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց ուսանողներին և նրանց ծնողներին, շնորհավորեց առաջին կուրսեցիներին՝ համալսարան ընդունվելու կապակցությամբ, մաղթեց արդյունավետ ուսումնառություն, բարձր առաջադիմություն, աշխատասիրություն, նպատակասլացություն և հանգամանալից ներկայացրեց կրեդիտային համակարգում կրթության կազմակերպման սկզբունքները, ուսանողների կարգապահական կանոնները, ԳՊՀ իրականացրած միջազգային կրթական ծրագրերը և ուսանողների՝ եվրոպական համալսարաններում սովորելու հնարավորությունները:

ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հումանիտար մասնագիտությունների և բանասիրական ֆակուլտետների դեկաններ Համլետ Ղաջոյանը և Թաթուլ Ասոյանը ևս շնորհավորեցին ուսանողներին, շեշտեցին որակյալ կրթության կարևորությունը, ներկայացրին բուհում առկա ռեսուրսները, սովորողներին առաջադրվող պահանջները, իսկ հեռակա ուսուցման ֆակուլտետի փոխդեկան Մելանյա Գարեյանը անդրադարձավ հեռակա ուսուցման ֆակուլտետում կրթական գործընթացի առանձնահատկություններին, դասերի ժամանակացույցին:

Հանդիպման եզրափակիչ մասում ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը առցանց ռեժիմում ներկայացրեց համալսարանի էլեկտրոնային ուսուցման «learning.gsu.am» համակարգից և ԳՊՀ էլեկտրոնային «library.gsu.am» գրադարանից օգտվելու կանոնները, ուսման ընթացքում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից օգտվելու առավելությունները։

Համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության, Պատմության, Իրավագիտության, Տարրական մանկավարժության և մեթոդիկայի, Հաշվապահական հաշվառման, Համակարգչային ճարտարագիտության, Կենսաբանության, Քարտեզագրության և կադաստրային գործի, Սերվիսի բաժիններ ընդունված ուսանողներին բաժանվեցին իրենց մասնագիտությանը վերաբերող տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև ցուցադրվեց բուհի մասին պատմող տեսաֆիլմ։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan