Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս․ թ․ նոյեմբերի 3-ից 5-ը Գավառի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների 15 ուսանողներ մասնակցեցին Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողվին։

Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և արտերկրի բուհերի 150 ուսանող:

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շնորհավորեց բուհի 50-ամյակի առթիվ` ներկայացնելով համալսարանի անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական բաժանմունքներում։

Գավառի պետական համալսարանի ուսանողները ներկայացրին զեկուցումներ՝ հետևյալ թեմաներով․

1. Արշակ Ադամյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Համայնքի ավագանին որպես համայնքային իշխանության սուբյեկտ» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Լուսինե Բախտիկյան),

2. Դավիթ Մուրադյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակը» (ղեկավար՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյան),

3. Անահիտ Շահինյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գործարքները քաղաքացիական իրավունքում» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Օլգա Հովհաննիսյան),

4. Գայանե Ղարիբյան՝ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի և /համահեղինակությամբ/,

5․ Բագրատ Ավետիսյան՝ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող թեմա՝ ‹‹Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ազդեցությունը հասարակության վրա›› (ղեկավար՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյան),

6. Ջուլիետա Մարգարյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հայ առաքելական եկեղեցու 1932 թվականի ազգային-եկեղեցական համաժողովը և նրա արդյուքները» (ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյան),

7. Գոհար Պետրոսյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գեղարքունիքի ժողովրդագրական նկարագիրը 19-րդ դարի 2-րդ կեսին» (ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյան),

8. Անահիտ Աբրահամյան՝ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Մրցակցությունը Գեղարքունիքի մարզի հեռախոսակապի շուկայում» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Աստղիկ Հովեյան),

9. Ալլա Սարգսյան՝ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գործազրկությունը ՀՀ-ում և դրա նվազեցման ուղիները» (ղեկավար՝ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան),

10. Լուիզա Ապկարյան՝ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմք՝ «Ինչպես վերականգնել համակարգչի և հեռախոսի ջնջված ֆայլը» (ղեկավար՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մամիկոն Հակոբյան),

11. Մարիաննա Գասպարյան՝ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ինչպես բարձրացնել ինտերնետի արագությունը Wi-Fi-ի միջոցով» (ղեկավար՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մամիկոն Հակոբյան),

12. Կարեն Մաստոյան՝ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Մեքենայական ուսուցման մեթոդների կիրառությունը տաքսի ծառայության ծրագրային համակարգում» (ղեկավար՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյան),

13. Գոհար Սահակյան՝ բնագիտական ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Քունը և դրա դերը առողջության պահպանման գործում» (ղեկավար՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Թերմինե Խաչիկյան),

14․ Նելլի Բրագինա՝ բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հողի դողի տերը (Լևոն Խեչոյանի ստեղծագործությունների վերաբերյալ)» (ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյան),

15․ Մերի Կարապետյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կրթամշակութային կյանքը Նոր Բայազետ գավառում 1920-30-ական թվականներին» (ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունյան)։

Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, որի ընթացքում հյուրընկալ համալսարանի ռեկտորը հավաստագրեր շնորհեց գիտաժողովի մասնակիցներին:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet