Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԱՐՑԱԽԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ  ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովին մասնակցած ԳՊՀ ուսանողները հանդիպում ունեցան բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյանը ողջունեց Արցախի սրբազան հողում կայացած և կեսդարյա պատմություն ունեցող համալսարանի հոբելյանին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։ Կարևորելով հետազոտական գործունեությամբ զբաղվելը՝ տիկին Հակոբյանը ուսանողներին խրախուսեց  լավ սովորել, մշտապես համագործակցել դասախոսների հետ և ակտիվորեն մասնակցել տարբեր գիտաժողովների, սեմինարների ու քննարկումների։ Ուսանողները շնորհակալություն հայտնեցին բուհին՝ բոլոր ձեռնարկներում իրենց աջակցելու համար։

Կարդալ ավելին