ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԱՐՑԱԽԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովին մասնակցած ԳՊՀ ուսանողները հանդիպում ունեցան բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ։
Տիկին Հակոբյանը ողջունեց Արցախի սրբազան հողում կայացած և կեսդարյա պատմություն ունեցող համալսարանի հոբելյանին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։
Կարևորելով հետազոտական գործունեությամբ զբաղվելը՝ տիկին Հակոբյանը ուսանողներին խրախուսեց լավ սովորել, մշտապես համագործակցել դասախոսների հետ և ակտիվորեն մասնակցել տարբեր գիտաժողովների, սեմինարների ու քննարկումների։
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին բուհին՝ բոլոր ձեռնարկներում իրենց աջակցելու համար։