Նորություններ

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ս․ թ․ նոյեմբերի 7-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկեցին Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գավառի պետական համալսարանից տեղեկատվական օրերին մասնակցեցին պրոռեկտորներ Նելլի Կուտուզյանը և Արսեն Ապրոյանը։ Մասնակիցներին ողջունեց և Հայաստանում ծրագրի գործունեությունը կարևորեց նախարար Արայիկ Հարությունյանը։ Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ներկայացնելով ընթացիկ ծրագրերը, նշեց, որ Հաաստանի Հանրապետության…

Կարդալ ավելին