Նորություններ

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ս․ թ․ նոյեմբերի 7-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկեցին Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գավառի պետական համալսարանից տեղեկատվական օրերին մասնակցեցին պրոռեկտորներ Նելլի Կուտուզյանը և Արսեն Ապրոյանը։
Մասնակիցներին ողջունեց և Հայաստանում ծրագրի գործունեությունը կարևորեց նախարար Արայիկ Հարությունյանը։
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ներկայացնելով ընթացիկ ծրագրերը, նշեց, որ Հաաստանի Հանրապետության բուհական համակարգում իրականացվող ծրագրերի քանակով առաջատար են Երևանի պետական, Գավառի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները։
Միջոցառմանը ներկա էին նաև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության և իսպանական տասներեք բուհի պատվիրակները, որոնք ներկայացրին Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի իրականացման և համակարգման իրենց փորձը:
Միջոցառման երկրորդ օրն անցկացվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանում և նվիրվեց հայ-իսպանական համագործակցությանը։

Ամենամյա տեղեկատվական օրերի նպատակն է հանրությանը իրազեկել Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan