Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով, որին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի քսանմեկ ուսանող:

Գիտաժողովը նվիրված էր բուհի հիմնադրման 50-ամյակին։

Բացման խոսքով հանդես եկավ ՎՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը, ով ողջունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների պատվիրակներին՝ մաղթելով գիտաժողովին արդյունավետ ընթացք, հետաքրքիր զեկուցումներ և ակտիվ քննարկումներ:

Գիտաժողովը մեկնարկեց լիագումար նիստով, որին «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները» թեմայով զեկուցումով հանդես եկավ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների պատմության բաժնի ուսանող առաջին կուրսի ուսանող Արամայիս Ավետիսյանը:

Լիագումարի նիստի ավարտից հետո աշխատանքները շարունակվեցին հետևյալ մասնագիտական բաժանմունքներում՝ պատմություն, իրավագիտություն և քաղաքագիտություն, լեզվաբանություն, հայ գրականություն, օտար լեզուներ և գրականություն, տնտեսագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, արվեստագիտություն, կենսաբանություն և քիմիա, մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի ներկայացուցիչներ:

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի, բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանի ուղեկցությամբ համալսարանի չորս ֆակուլտետները ներկայացնող ուսանողներ հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․

1. Արշակ Ադամյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները ՀՀ-ում և դրանց բարեփոխման հիմնահարցերը» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Վարդան Ղաջոյան),

2. Դավիթ Մուրադյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Գործարքները քաղաքացիական իրավունքում» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Օլգա Հովհաննիսյան),

3. Անահիտ Շահինյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Առցանց գործարքների առանձնահատկություններն ու հնարավոր վտանգները» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Օլգա Հովհաննիսյան),

4. Գայանե Ղարիբյան՝ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Դարձվածքները և նրանց ոճական կիրառությունը Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպում», (ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյան),

5. Ջուլիետա Մարգարյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գեղարքունիքի գորգագործական մշակույթը 19-20-րդ դարերում», (ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյան),

6. Գոհար Պետրոսյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գաղթը և վերաբնակեցումը որպես սոցիալ-մշակութային երևույթներ (Գանձակ գյուղի օրինակով)», (ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյան),

7. Ալլա Սարգսյան՝ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Աշխատուժի միգրացիան և կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» (ղեկավար՝ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան),

8. Լուիզա Ապկարյան՝ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա «Ինչպես վերականգնել ֆլեշկրիչի հիշողությունից ջնջված տվյալները» (ղեկավար՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մամիկոն Հակոբյան),

9. Մարիաննա Գասպարյան՝ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ինչպես պարզել, թե որ տեսաքարտն է գտնվում համակարգչում», (ղեկավար՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մամիկոն Հակոբյան),

10. Կարեն Մաստոյան՝ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Մեքենայական ուսուցման միջոցով տաքսիների ծրագրային համակարգում ծառայության դինամիկ, օպտիմալ գնի որոշման խնդիրը», (ղեկավար՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյան),

11. Գոհար Սահակյան՝ բնագիտական ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Մրգերում, բանջարեղենում և մսամթերքում նիտրատների պարունակության վերլուծությունը» (ղեկավար՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Թերմինե Խաչիկյան),

12. Ռուզան Վարդանյան՝ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Փոքր Մհերը՝ Լևոն Խեչոյանի                         «Մհերի դռան գիրքը» վեպի գաղափարակիր հերոս» «(ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյան),

13. Մերի Կարապետյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Վարդավառի տոնը Գեղարքունիքում՝ 19-րդ դարի վերջին և    20-րդ դարասկզբին (ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյան),

14. Դիանա Սիմոնյան՝ բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝«Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վիպակի կերպարային համակարգ» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ալլա Բագոյան),

15. Արփի Միրիբյան՝ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Սոթքի ոսկու հանքի թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», (ղեկավար՝ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան),

16. Հասմիկ Լազարյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Որդեգրման ինստիտուտը ՀՀ-ում», (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Օլգա Հովհաննիսյան),

17. Սիրանուշ Գեղամյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Դպրոցական ուսուցմանը միտված հոգեբանական պատրաստականության ձևավորումը» (ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Քուրքչյան),

18. Ռիմա Բաբեյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Աշակերտների մասնագիտական կողմնորոշման հիմնահարցերը», (ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Քուրքչյան),

19. Նարինե Աբրահամյան՝ բնագիտական ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Իմուն համակարգը և օրգանիզմի կենսագործունեությունը» » (ղեկավար՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուդմիլա Առաքելյան),

20․Արամայիս Ավետիսյան՝ հումանիտար մասնագիտությունների պատմության բաժնի ուսանող 1-ին կուրսի ուսանող,   թեմա՝  «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», (ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյան),

21․ Լուսինե Պողոսյան՝ հեռակա ուսուցման ֆակուլտետի պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Երկրագործական մշակույթը Նոր Բայազետի գավառում 19-րդ դարի վերջին և       20-րդ դարասկզբին» (ղեկավար՝ ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Համլետ Հարությունյան):

Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ Մասնագիտական ամբիոնների կողմից երաշխավորված զեկուցումները կտպագրվեն Վանաձորի պետական համալսարանի «Ուսանողական հանրապետական գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում:

Գավառի պետական համասարանի պատվիրակները այցելեցին նաև Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցի և Ստեփան Զորյանի տուն-թանգարան։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan