Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

 

Այսօր Գավառի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգի համաձայն` ԳՊՀ պրոռեկտոր Արսեն Ապրոյանը գիտական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրեց համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքն ու արդյունքները։

Զեկուցողը նշեց, որ միջազգային ծրագրերի իրականացման ցուցանիշով Գավառի պետական համալսարանը Հայաստանի Հանրապետության բուհերի առաջին եռյակում է։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց բուհի արտաքին համագործակցության ուղեծրի շարունակական ընդլայնումը և միջազգային ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Գիտական խորհրդի անդամների հարցերից և միջազգային ծրագրերի արդյունքների քննարկումից հետո պարոն Ապրոյանը ներկայացրեց ԳՊՀ 2018-2019 ուսումնական տարվա տնտեսատեխնիկական գործունեության հաշվետվությունն ու 2019-2020 ուսումնական տարվա զարգացման հիմնական ուղղությունները։

Օրակարգային հարցերը սպառելուց հետո քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը