Նորություններ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏՈՄՍԵՐ՝ ԳՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

  Նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրը, Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին հանդիսավորությամբ հանձնվեցին ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ: Ավանդույթի համաձայն՝ արարողությունը տեղի ունեցավ ԳՊՀ հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի կիսանդրիի մոտ։ Ուսանողական տոմսերն ու գրքույկները հանձնեցին համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հակոբյանը։ Խորհրդանշական միջոցառմանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, սովորողներ, ովքեր շնորհավորեցին նորընծա համալսարանականներին՝ մաղթելով բարձր առաջադիմություն, աշխատասիրություն, նպատակասլացություն, շարունակական հաջողություններ։ Ուսանողները երախտիքի խոսք ասացին՝ ուղղված հարազատ բուհին և սիրելի դասախոսներին,…

Կարդալ ավելին