Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Ս․ թ․ նոյեմբերի 12-ին Գավառի պետական համալսարանի ուսանողները՝ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում։
Նախ ուսանողները պառլամենտի նիստերի դահլիճի օթյակից հետևեցին պատգամավորների աշխատանքին, ապա հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանի, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի և Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ:
Պատգամավորները պատասխանեցին ուսանողների բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին:
Այնուհետև ուսանողները եղան ՀՀ Ազգային ժողովի թանգարանում և ծանոթացան ոչ միայն տարբեր պետությունների խորհրդարանականներից ստացված նվեր- ցուցանմուշներին, այլև հայոց պառլամենտարիզմի պատմությանը, միջխորհրդարանական կապերին։
Ուսանողների պառլամենտական օրը հետաքրքիր էր, բովանդակալից և ուսուցողական։
ԳՊՀ ուսանողները բուհի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանի հետ միասին այցելեցին նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և ծանոթացան հայ մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգությանը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan