Նորություններ

ԳՊՀ-Ն ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍԵՐԻ ՇԱՐՔ

  Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանում նախատեսվում է բաց դասերի շարքի անցկացում «Կենսաբանություն», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաների շրջանակներում՝  դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար։ Թեմաներն ընտրվել են համապատասխան հարցումների արդյունքում։ Հրավիրում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների աշակերտներին և կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչներին, ինչպես նաև բնագիտական թեմաներով հետաքրքրվող բոլոր անձանց՝ մասնակցելու դասերին։ Դասերը կանցկացվեն Գավառի պետական համալսարանի բնագիտության լաբորատորիայում։ Ստորև ներկայացնում ենք դասերի թեմաները,  ժամանակացույցը․ Բաց դասերի թեմաներ Օր, ժամ՝ սկիզբ, ավարտ Դասերը կվարեն Բաց դաս՝ նվիրված թռչուններին (կենդանի թռչունների ներկայացմամբ) 16․11․2018թ․ 13։00-14։00 ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի կենսաբանության բաժնի 2-րդ կուրսի…

Կարդալ ավելին
Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018Թ․-Ի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

Հայտնում ենք, որ տեղի կունենան հանդիպումներ Գավառի պետական համալսարանի 2018թ․ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթով անցած դիմորդների և նրանց ծնողների հետ՝ ըստ բաժինների, հետևյալ ժամանակացույցով․ Իրավագիտություն, Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժիններում՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14։30-ին, Պատմություն, Հաշվապահական հաշվառում /ըստ ոլորտի/, Համակարգչային ճարտարագիտություն, Սերվիս բաժիններում՝ նոյեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։ Հանդիպումները կկայանան Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ/։ Որպես համալսարանի ուսանող հրամանագրվելու նպատակով դիմորդներին խնդրում ենք մինչև ս․թ․ նոյեմբերի 16-ը վճարել  ուսման կիսամյակային վարձը՝ համապատասխան բանկային հաշվեհամարներին   փոխանցում կատարելու միջոցով։

Կարդալ ավելին
Նորություններ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․ թ․ նոյեմբերի 19-ին, ժամը 11.30-ին Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի աշխատաժողով՝ «Զբոսաշրջության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ Գեղարքունիքի մարզում» թեմայով։ Հրավիրում ենք քննարկման առարկայով հետաքրքրված բոլոր անձանց՝ մասնակցելու աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, համատեղ քննարկել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել դրանց լուծման եղանակներ և հստակեցնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի հետ համագործակցության ուղղությունները: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի՝ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից։ Կից ներկայացնում ենք աշխատաժողովի օրակարգը։ Օրակարգ

Կարդալ ավելին
Նորություններ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

  Հայտնում ենք, որ 2018 թ․նոյեմբերի 21-ին՝ ժամը 11-ին, Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում կմեկնարկի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Գավառի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Ռուսաց լեզուն որպես մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, միջազգային և միջանձնային շփման երաշխիք 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Թեմայով հետաքրքրված բոլոր անձանց սիրով հրավիրում ենք մասնակցելու գիտաժողովին։

Կարդալ ավելին
Նորություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

  Հայտնում ենք, որ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է ‹‹GIST Tech-I›› մրցույթը: Ամենամյա մրցույթը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և նպատակ ունի խրախուսելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները: Մրցույթին կարող են մասնակցել 18-40 տարեկան գիտնականներ, գյուտարարներ ու ձեռներեցներ: Դիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց` www.gistnetwork.org/GISTTechI2019 հղմամբ: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 23-ն է: 132 պետություններից ստացված դիմումների հիման վրա կիսաեզրափակիչ փուլ են անցնելու 100 մասնակիցներ, ում նորարարությունների մասին կարճ տեսահոլովակները ներկայացվելու են առցանց: 2019 թվականի փետրվարի…

Կարդալ ավելին
Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգի համաձայն՝ բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան  Համլետ  Ղաջոյանը և տնտեսագիտական ֆակուլտետի դեկան  Սամվել  Ամիրխանյանը ներկայացրին համապատասխան ֆակուլտետների 2017-2018 ուսումնական տարվա ինքնավերլուծության արդյունքները, գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքի գնահատման առանցքային ցուցանիշները, թերացումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև  2018-2019 ուսումնական տարվա զարգացման հայեցակարգերը։ Հաշվետվությունների և զարգացման ծրագրերի ներկայացումից հետո զեկուցողները պատասխանեցին գիտխորհրդի անդամների հարցերին, ծավալվեց շահագրգիռ քննարկում։ Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

Կարդալ ավելին
Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՄՂԻՉ ՈՒԺ Է

Նոյեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին, և հենց նույն թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Դաշնության նպատակն է համախմբել երիտասարդական կազմակերպություններին, գործունեություն ծավալել հանուն խաղաղության, ժողովրդավարության, անկախության, ինչպես նաև նպաստել երիտասարդների սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների լիարժեք իրացմանը։ Կարևորելով երիտասարդության դերը պետության զարգացման գործում՝ տոնը նշվում է նաև Հայաստանում՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։ Երիտասարդությունը հզոր ուժ է, որը նշանակալի դեր ունի երկրի քաղաքացիական հասարակության ձևավորման, իրավական պետության կայացման, բոլոր ոլորտներում առաջընթացի երաշխավորման…

Կարդալ ավելին
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը կվարի բաց դասախոսություն՝ «Լևոն Շանթը և եվրոպական դրամատուրգիան» թեմայով: Դասախոսությունը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11:30-ից 13:00-ն, Հրաչյա Աճառյանի անվան լսարանում (ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ): Սիրով հրավիրում ենք թեմայով հետաքրքրվող բոլոր անձանց՝ մասնակցելու բաց դասախոսությանը:

Կարդալ ավելին
Նորություններ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՀԱՅ ՀՍԿԱՆ՝ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջ, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի, ազգային պատկանելության, նորարարական մտքի և միևնույն ժամանակ դասական ավանդույթներին հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են»: Դմիտրի Շոստակովիչ Այսօր Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի նախաձեռնությամբ կայացավ գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Գավառի երաժշտական դպրոցի ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, աշակերտներ՝ Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցից, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Աբրահամյանի ղեկավարությամբ։ Ցերեկույթին…

Կարդալ ավելին
Նորություններ

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԸ

Այսօր Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր Սևանի ավագ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Լիաննա Մկրտչյանի, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Լիլյա Գրիգորյանի, դաստիարակչական գծով փոխտնօրեն Լաուրա Սողոմոնյանի, մաթեմատիկայի ուսուցչուհի Արմիկ Վարդգեսյանի ղեկավարությամբ, Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ուսուցչուհի Արմինե Ֆթոյանի ղեկավարությամբ և Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ուսուցչուհի Գոհար Բադեյանի ուղեկցությամբ։ Հյուրերին ողջունեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով աշակերտների հետ անցկացրեց հետաքրքիր և ուսուցողական զրույց՝ «Ես՝ 20 տարի անց» թեմայով։ Այնուհետև ուսուցիչներն ու աշակերտները այցելեցին բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական, հնագիտական թանգարան, որտեղ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս…

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը